Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայ-ղազախական մշակութային համագործակցություն

Հայ-ղազախական մշակութային համագործակցություն
08.10.2014 | 16:46

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության միջև 2015-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» համաձայնագիրը: Ծրագիրը բաղկացած է 17 հոդվածից և վերաբերում է մշակույթի և արվեստի բոլոր ոլորտներին:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդգծեց համաձայնագրի կարևորությունը, նշելով, որ այն ընդգրկում է համագործակցության գրեթե բոլոր ոլորտները` թանգարանային գործ, գրադարաններ, կինեմատոգրաֆիա, թատերական խմբեր և այլն: Նախարարը նկատեց, որ 2014-ին շատ ակտիվ է եղել մշակութային համագործակցությունը երկու երկրների միջև: «Համաձայնագիրը հնարավորութուն կտա հստակեցնելու բոլոր այդ նախագծերը»,- ասաց նա:
Նշենք, որ Արիստանբեկ Մուհամեդիուլին մասնակցել է «Ղազախստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին: Այսօր երկոյան կմասնակցի նաև «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» փառատոնին: Հայաստանում առաջին անգամ իրականացվող փառատոնին կմասնակցեն երաժիշտներ 12 երկրներից՝ Հնդկաստան, Չինաստան, Հայաստան, Ղազախստան, Իրան, Հորդանան, Իսպանիա և այլն:
Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ կներկայացնի իր ազգային տարազը, ժողովրդական նվագարանն ու ազգային երաժշտությունը, իսկ վերջում բոլոր երկրների ներկայացուցիչները միասին կկատարեն հայկական ժողովրդական ստեղծագործություններ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ